Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արմեն Աշոտյան․ Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են

Արմեն Աշոտյան․ Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են
16.11.2020 | 11:16

Սրան իրոք թվում է, թե բոլորը էշ են։
Այ սրիկա:
Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիեւին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։
Անգամ տարեսկզբին քո հրապարակած ու մեզ վերագրվող բանակցային փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված էր, որ Արցախը ունենալու է ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունք՝ իր մեխանիզմով։
Մեր թողած ժառանգության մեջ Հայաստանը կոնստրուկտիվ էր, իսկ Ադրբեջանը՝ դեստրուկտիվ։


Մեր թողած ժառանգության մեջ մենք հող չէինք տալիս, իսկ Ալիեւին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։
Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը եւ այլ, քո կողմից հանձնված տարածքներ։
Մեր թողած ժառանգության մեջ չկար Թուրքիա։

Դիտվել է՝ 3832

Մեկնաբանություններ